Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ իր նահանգը կպայքարի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը «ապօրինի գործողություններ» ձեռնարկի:
Հարիսը նաև ընդգծել է, որ ամերիկացիները «հավատարիմ են ոչ թե կոնկրետ նախագահին կամ կուսակցությանը, այլ ԱՄՆ սահմանադրությանը»:
AP-ի աղբյուրը հայտնել է, որ հեռախոսազրույցում Հարիսն ընդգծել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը։
Ամերիկյան լրատվամիջոցները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է Վիսկոնսին նահանգում, որը ևս տատանվող նահանգների շրջանում էր։
Թրամփը հայտարարել է, որ տարել է «քաղաքական հաղթանակ» և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ: Նրա խոսքով՝ ինքը «զարմանալի հաղթանակ» է տարել ընտրություններում։
Մյուս լրատվամիջոցները դեռևս չեն ամփոփում ընտրությունների կանխատեսումները։
CNN-ի տվյալներով՝ Ջորջիայում հաշվարկվել է քվեաթերթիկների 97%-ը։ Թրամփի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած անձանց 50,7%-ը, իսկ նրա մրցակից Քամալա Հարիսի օգտին, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, 48,4%։
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է առաջին «տատանվող» նահանգում՝ Հյուսիսային Կարոլինայում։ Նման կանխատեսում են անում Associated Press-ը, The New York Times-ը և Bloomberg-ը։
Այսպես, The New York Times-ի տվյալներով, Երևանի ժամանակով 08:10-ի դրությամբ, ԱՄՆ նախկին նախագահն ունի անհրաժեշտ 270-ից 214 ընտրիչի աջակցություն։ Նրա մրցակից Քամալա Հարիսն ունի 179 ընտրիչի աջակցություն։